«Կայթ» արվեստի զարգացման կենտրոնը հուլիսի 1-ին և 2-ին` ժամը 19:00-ին, Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնում հանդես կգա «Վարժապե՛տ, ես գնացի» երաժշտական ներկայացմամբ (մյուզիքլ): Տեղեկացնում են «Կայթ» արվեստի զարգացման կենտրոնից, նշելով, որ ներկայացումը յուրովի է մեկնաբանում ազգայինը՝ ավանդական երգն ու պարը, ժողովրդական խաղերն ու գյուղական կենցաղն իր ավանդույթներով:
Ներկայացման գաղափարը ծնվել է Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպից: Բացի այն, որ ներկայացումն ինքնին պրեմիերա է, նրա ընթացքում կհնչեն նաև երգեր, որոնք երբևէ բեմից չեն հնչել, ավանդական պարերի նոր բեմադրություններ և «Կայթ» -ի գրառած նոր պար, որը բեմ կբարձրանա առաջին անգամ: Մասնակցում են «Կայթ» արվեստի զարգացման կենտրոնի ավանդական երգ ու պարի խումբը և «Կայթ» նվագախումբը։